Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԱԿ-ը Հայաստանում խաղաղապահության թեմայով անցկացվող համաժողովից առաջարկություններ է ակնկալում

МЕЖДУНАРОДНОЕ

 «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորում» խաղաղապահության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն իր ամենամյա համաժողովն է հրավիրել Երևանում: Դրան մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահականօպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն: Ելույթ ունենալով երևանյան համաժողովի բացման արարողությանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակը նշեց, որ աշխարհում խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունն ավելացել է` հաշվի առնելով աշխարհում հակամարտությունների թվի աճը: «Հակամարտությունները մեզանից առաջ են գնում, 2008 թվականից հակամարտությունների թիվը կրկնապատկվել է աշխարհում: Մեր խաղաղապահ ուժերի 95 տոկոսն ունի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու մանդատ, բայց ավանդական խաղաղապահ գործողությունը արդեն չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց ՄԱԿ-ի պաշտոնյան` հավելելով, որ անհրաժեշտ են նոր ճկուն մեխանիզմներ ու գործիքներ:

«ՄԱԿ-ը, տարածաշրջանային կազմակերպությունները, այլ շահագրգիռ կողմեր պայքարում են, որ բավարարեն այն երկրների պահանջները, որոնք անվտանգության, խաղաղության և արդարության կարիք ունեն: Այս պայմաններում ճկուն գործիքներ են պետք: Օգտագործելով քաղաքականությունը, մարդկանց ու գործընկերությունները` պետք է բավարարենք մարդկանց կարիքները»,-ավելացրեց Էդմոնդ Մուլեն:

Նա հույս հայտնեց, որ երևանյան համաժողովը կկարողանա առաջարկություններ ներկայացնել, որոնցով հնարավոր կլինի ավելի արձագանքող լինել երկրների հանդեպ, որոնք հակամարտության մեջ են գտնվում: Բացի այդ` հնարավոր կլինի ճիշտ ժամանակին սկսել ու ավարտել խաղաղապահ առաքելությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ նկատեց, որ կարճ ժամանակահատվածում ֆորումը վերածվել է քաղաքագետների, վերլուծաբանների և փորձագետների միջև խաղաղապահ գործունեությանը նվիրված երկխոսության ռազմավարական կարևորության հարթակի: Նրա խոսքով` 2015-ին, երբ նշվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը, խաղաղությանը, կանունությանը, անվտանգությանն սպառնացող մարտահրավերները այդքան սուր չէին ծառացել մարդկության առջև, որքան այժմ: «Այս տարի նշվում է նաև ՄԱԿ-ի կազմավորման 70-ամյակը, մի կազմակերպություն, որը կոչված է հաստատելու խաղաղո ւթյուն և կանխարգելելու անվտանգության սպառնալիքները: Քննարկման թեման իրոք խիստ արդիական է` մանավանդ նոր մարտահրավերների համատեքստում: Աշխարհի տարբեր կետերում ծագող ճգնաժամերն ու զիված հակամարտությունները տակավին մեր այսօրվա իրականության մաս են կազմում»,- ասաց Նալբանդյանը: 

Նա շեշտեց, որ Երևանում այս միջոցառման անցկացմամբ Հայաստանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր հանձնառությունը` նպաստելու խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության ոլորտում աստիճանաբար աճող ներգրավվածությանն ու ներդմանը և հետևողականորեն կառուցում և ամրապնդոմ է իր կարողությունները: ԱՄՆ-ի, Հունաստանի, Իտալիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը մ իջազգային համագործակցության արդյունք են»,-հայտնեց Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ սեպտեմբերին Հայաստանն ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, որի շրջանականերում մեծ տեղ է հատկացվելու խաղաղապահ կարողությունների զարգացմանը: «Այդ առումով կարևորում ենք ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ 2012 թվականին ստորագրած հուշագրի շրջանակներում»,-նշեց ԱԳ նախարարը:  

«Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումին» անդամակցում է 22 պետություն, այդ թվում` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: ՀՀ-ն` հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ֆորումին անդակցում է 2014 թվականից:

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay