Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադն օրինակելի է. Սեյրան Օհանյան
ОБЩЕСТВОՉնայած Հայաստանի սահմաններում ախոյանի նախահարձակ գործողությունները զսպելու և հակադարձելու օրախնդիր հարցերին` երկիրը պատրաստակամորեն և հետևողականորեն զարգացնում է խաղաղապահ կարողությունները, այս ոլորտում բազմազգ գործողություններին մասնակցության ծավալներն ու աշխարհագրությունը` հանուն տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության: Նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը«Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման ժամանակ: «Մենք համապարփակ ձևով ներկայացրեցինք խաղաղությանը վերաբերող բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են մարտահրավերների, հակամարտությունների սկզբնական փուլից մինչև խաղաղության լիարժեք ամրապնդում: Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադն օրինակելի է և կարող է նաև ՀԱՊԿ շրջանակներում ուսումնական նյութական բազայի համապատասխան հենք հանդիսանալ: Լսելով չէ, որ գիտենք խաղաղության արժեքը, և թե ինչ գին պետք է վճարել դրա համար»,-նշեց Սեյրան Օհանյանը:
2004թ. փետրվարից հայ խաղաղապահները միացել են ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելությանը և հունական, հետագայում` ամերիկյան զինուժերի կազմումառաքելություն իրականացրել Կոսովոյում, 2005 թվականի հունվարից մինչեւ 2008-ի հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ 2010 թվականիհունվար-փետրվարից` Աֆղանստանում` Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-իցՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: ՀՀ ԶՈՒ-ն համաձայնությունէ ձեռք բերել, որ Հայաստանը կմասնակցի նաեւ Մալիում կազմակերպվելիք խաղաղարար առաքելությանը:



