Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
СПОРТԳրոսմայստեր Լեւոն Արոնյանը, 5-րդ տուրում պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին, մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, հայ շախմատիստը շարունակում է գլխավորել Գերմանիայի Կարլսռուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթացող GRENKE Chess Classic միջազգային մրցաշարը:
Հինգերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Նայդիչ` 1:0, Մայեր-Կարլսեն` 0:1, Կարուանա-Վաշյե-Լագրավ, Հոու Յիֆան-Բլյուբաում` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը հինգերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 4 միավոր, 2-4. Կարուանա, Հոու Յիֆան, Կարլսեն` 3-ական, 5-6. Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 2.5-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1-ական միավոր:
Վեցերորդ տուրում Արոնյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



