Մարտ Բաբայանն ու Շուշաննա Թովմասյանը սիրավե՞պ ունեն
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Երգիչ Մարտ Բաբայանի ձայնասկավառակի շնորհանդեսի լուսանկաներների տարածումից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ երգիչն ու դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սիրավեպ ունեն։

Լուսանկարներից մեկում նրանք բավականին մտերմիկ գրկախառնված են, ինչը չի վրիպել երկրպագուների ուշադրությունից։ Նրանք նկատել են, որ Շուշաննան երեկոյի այլ հյուրերի հետ էլ լուսանկարվել, սակայն միայն Մարտի հետ է այդքան մտերմիկ։
BlogNews-ը կապ հաստատեց Շուշաննայի հետ՝ թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ այս փուլում հարցազրույցներ չի տալիս։
Մարտ Բաբայանը ևս չցանկացավ մեկնաբանություն տալ այս թեմայի վերաբերյալ։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



