Հիմա էլ՝ Դերժավայի Արկադն ու Վահրամ Բաղդասարյանը. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեզ մոտ ամեն ինչ խաղաղ բարիդրացիական մթնոլորտում է, որևէ լարվածություն, որը տեսանելի կլինի, չի եղել: Որևէ լուրջ, նույնիսկ անլուրջ հակամարտություն չեմ տեսել»,– երեկ պատասխանելով Լոռու ՀՀԿ թեկնածուների միջև լարվածության առթիվ «Փաստի» հարցին, ասաց Վանաձորի ՀՀԿ կառույցի ղեկավար, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։ Այդ ցանկում նշվում է նաև Լոռու մարզում Վահրամ Բաղդասարյանի ու Դերժավայի Արկադի՝ Արկադի Համբարձումյանի անունները:
Մամիկոն Ասլանյանի հավաստմամբ՝ Լոռիում ամեն ինչ նորմալ, հարթ, խաղաղ անցել է ու ՀՀԿ–ն լավ ցուցանիշներ է ապահովել մարզում, 3 պատգամավոր ունի:
Հարցին, թե զարմանալի չէ՞, որ նման աղքատ պայմաններում գտնվող մարզը ձայն է տալիս իշխանությանը, և դա արդեն ցուցանիշ չէ՞, որ ձայները հիմնականում աղքատներին բաժանված ընտրակաշառքի արդյունք են, Ասլանյանը նման բացատրություն տվեց. «Վատ ապրելն ու լավ ապրելը ցուցանիշ չեն ընտրություն կատարելու համար»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



