Հալեպում ահաբեկչության արդյունքում 67 երեխա է զոհվել. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ապրիլի 15-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվս 200 մարդ տուժել է:
«Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, ավելի քան 200-ը վիրավոր է: Դա շոկային նորություն է բոլորիս համար»,-հայտարարել է դե Միստուրան: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել էր Սիրիայի Ռաշիդին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Հաղորդվել է, որ մահապարտը, ով պայթեցրել է ինքն իրեն ավտոբուսի կանգառում, մոտեցել է մեքենային սննդի տրանսպորտի քողի ներքո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



