Մեյն ընտրությունների կգնա ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքն ագելելու խոստումով. Daily Mail
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail (DM) թերթը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ:
Ինչպես սպասվում Է, նախընտրական մանիֆեստում պահպանողականները պարտավորություններ կստանձնեն դադարեցնելու ԵՄ-ի քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ հեռանալու միասնական շուկայից եւ դուրս գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից, նշել Է հրատարակությունը:
Թերթի տեղեկատվությամբ՝ ամրագրելով նման պարտավորություններ, որոնցից կուսակցությունը հաղթանակի դեպքում չի կարողանա հրաժարվել, Մեյն «արգելափակում Է խոչընդոտները ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման համոզված հետեւորդների կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



