ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի դստերը հետապնդող տղամարդուն
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարու, որը հետապնդում Էր երկրի նախկին նախագահի 18-ամյա դստերը՝ Մալիա Օբամային, եւ փորձում Էր նրան առաջարկություն անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Daily News հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ այդ մարդը Նյու Յորքի 30-ամյÕ ¡ բնակիչ Ջեյր Նիլթոն Քարդոսոն Է, որն անցյալ տարի փորձել Էր հայտնվել Սպիտակ տան տարածքում: Թերթը գրում Է, որ ապրիլի 10-ին նա Մալիային բարձրաձայն աղաչում Էր ամուսնանալ իր հետ, ինչպես նաեւ Նյու Յորքում մտել Էր այն շենքը, որտեղ Մալիան պրակտիկա Է անցնում: Երկու օր անց նա արդեն հետապնդում Էր Օբամայի դստերը:
Գաղտնի ծառայության աշխատակիցները տղամարդու հետ զրուցելուց հետո որոշել են, որ նա, հնարավոր Է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Քարդոսոյին փորձաքննություն անցնելու համար ուղարկել են կլինիկա:
Ոստիկանությունը դեռ չի վճռել՝ ար դյոք նրա նկատմամբ պետք Է գործ հարուցել հետապնդման մեղադրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



