Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին արգելել են մտնել Ուկրաինա
МЕЖДУНАРОДНОЕ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել Է ՌԴ-ի քաղաքացի, Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է «Ուկրաինայի անկախ մեդիա-արհմիությունը», այս տեղեկատվությունն արհմիությունն ստացել Է Ուկրաինայի Անվտանգության ծառայության Ազգային պետականության պաշտպանության դեպարտամենտից իր հարցմանն ի պատասխան:
Ուկրանիայի Անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ «Ի շահ Ուկրաինայի ազգային անվտանգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Եղիշի Ջազոյանի նկատմամբ կայացվել Է որոշում երեք տարի ժամկետով Ուկրաինա նրա մուտքն արգելելու մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



