Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հավաստել Է իր հղիության մասին հաղորդումները
ОБЩЕСТВОԹենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկանիշի երկրորդ համարը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, հավաստել Է իր հղիության մասին հաղորդումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով թենիսիստուհու ներկայացուցիչ Քելի Բուշ Նովակին:
Թենիսիստուհու մամուլի քարտուղարի խոսքով՝ ենթադրվում Է, որ Ուիլյամսի առաջնեկը կծնվի 2017 թվականի աշնանը: Ավելի վաղ ամերիկյան TMZ պորտալը հայտնել Էր, որ մարզուհին գտնվում Է հղիության 20-րդ շաբաթվա մեջ:
2016 թվականի դեկտեմբերին մարզուհին հայտարարել Էր գործարար Ալեքսիս Օհանյանի հետ նշանադրության մասին, որը Reddit նորությունների սոցիալական կայքի հիմնադիրներից եւ սեփականատերերից մեկն Է: Այսպիսով, Ուիլյամսն ստիպված կլինի դադարեցնել պրոֆեսիոնալ կարիերան: Նա բաց կթողնի 2017 թվականի Մեծ սաղավարտի շարքի մնացած երեք մրցաշարերը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնի մրցաշարը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բաց առաջնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



