Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի շուրջ 100 ինքնաթիռներ են մասնակցում Max Thunder զորավարժություններին
МЕЖДУНАРОДНОЕ Հարավային Կորեայում սկսվել Է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:
«Վարժանքներին մասնակցում են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի շուրջ 100 ինքնաթիռներ՝ կործանիչներ, գրոհայիններ, ռմբակոծիչներ, փոխադրական ինքնաթիռներ, օդային հետախուզության ինքնաթիռներ»,- նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում, որոնք կավարտվեն ապրիլի 28-ին, փորձարկվում են այն գործողությոնները, որոնք նախատեսված են ԿԺԴՀ-ի կողմից սադրանքների դեպքում, այդ թվում՝ ռմբանետումը բարձրճշգրիտ զինատեսակների օգտագործմամբ, ինչպես նաեւ հակառակորդի հակաօդային պաշտպանության հաղթահարումը, ընդգծվում Է փաստաթղթում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել Է, թե ամերիկացիները հիմքեր ունեն անհանգստանալու ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմից: «Իրադրությունը շատ ու շատ խրթին Է»,- ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահը: «Դրանով պետք Է զբաղվեր նախագահ Օբաման: Դրանով պետք Է զբաղվեին նախորդ նախագահները, ընդհուպ մինչեւ Քլինթոնը, բայց բոլորն Էլ դա պարզապես հետաձգում Էին»,- նշել Է նա: Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները խիստ անշահավետ Էին ամերիկյան կողմի համար:
«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք Է ինչ-որ բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն Է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից Է կախված լինելու»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



