Տավրոսի ձայները չե՞ն գողացել. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Աջափնյակ–Դավթաշեն–Արաբկիր ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի նախկին պետ Տավրոս Գևորգյանը «Փաստի» հարցին, թե ճի՞շտ է, որ ընտրություններում իր ձայները ՀՀԿ այլ թեկնածուներ «գողացել» են, բացասական պատասխան տվեց: «Չէ, ո՞նց ա ճիշտ»,– հայտարարեց Տավրոս Գևորգյանը: Մեր հստակեցմանը, թե ընդունո՞ւմ է, որ իր ձայները չեն «գողացվել», ՀՀԿ թեկնածուն չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ ՀՀԿ գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուներից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են. այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկող չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ «Հրապարակ» թերթի՝ «գողացել» են նաև Տավրոս Գևորգյանի ձայները:
Նշենք, որ Տավրոս Գևորգյանը 8337 ձայն է ստացել ու չի անցել խորհրդարան, քանի որ այդ տարածքում ամենաշատ ձայներ ստացել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու «ՍԱՍ»–ի Արտակ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում պարբերաբար լարվում էին Արման Սահակյանի ու Տավրոս Գևորգյանի թիմերի հարաբերությունները, անգամ բախում էր եղել տարածքներն ու ընտրողներին իրար մեջ բաժանելու, շտաբներ տեղակայելու առթիվ: «Իմ գրասենյակներից ինձ ոչ ոք չի կարող դուրս մղել»,– «Փաստի» հետ զրույցում հայտարարել էր ԴԱՀԿ նախկին պաշտոնյան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



