Սերժ Սարգսյանը նոր գիծ քաշեց Արևմուտքի հետ հարաբերությունում
ОБЩЕСТВОԱՌԱՋԻՆ / ԵԱՀԿ դեսպանների հետ նախօրեին Սերժ Սարգսյանի հանդիպումը, մասնավորապես՝ դրա ընթացքում նրա ելույթում արտահայտված մտքերը կարծես թե ինչ-որ իմաստով գիծ քաշելու դրսևորում էին, խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանի և միջազգային հանրության հարաբերության առումով քաշվող մի գիծ, որից հետո հնարավոր է արդեն հարաբերության նոր տրամաբանություն:
Սերժ Սարգսյանը փաստորեն արձանագրում էր, որ ընտրությունն անցել է առաջընթացով, կատարվել են միջազգային պարտավորությունները, և Հայաստանում էլ չկան դժգոհություններ: Թե ինչ են արձագանքել այդ ամենին ԵԱՀԿ դեսպանները՝ պարզ չէ, այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը լռում է:
Դատելով ավելի վաղ Եվրամիության, ԱՄՆ դեսպանների, ԵԱՀԿ դիտորդների, այլ եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններից՝ առաջընթացի հարցում նրանք համակարծիք են Սերժ Սարգսյանի հետ, բայց նաև մատնացույց են անում ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի հանգամանքները: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն էլ նրանց հետ հանդիպմանը արձագանքում է, որ «ամենա-ամենա» բնորոշումներին դեմ է, և կա, իհարկե, հետագա ահռելի աշխատանք, որի պատրաստակամությունն է հայտնում և միաժամանակ ակնկալում միջազգային հանրության աջակցությունը:
շարունակությունը՝ կայքում



