2017 թվականի ամռան նորաձև պայուսակների միտումները
ЛАЙФՊայուսակը կանացի կերպարի ստեղծման անբաժանելի մասն է: Կնոջ պայուսակից շատ բան կարելի է իմանալ նրա մասին: Կարելի է կռահել նրա ճաշակը, բնավորությունը, նորաձևության ինչ միտման է հակված, ինչ է սիրում, ինչ չի սիրում և այլն:

PressMedia.am-ը ներկայացնում է 2017 թվականի ամառային պայուսակների նորաձևության վերջին միտումները. Mini պայուսակներ Mini պայուսակները 2017 թվականի ամռան նորաձևության գլխավոր միտումն է համարվում: Մեծ պայուսակներ Ճամփորդական պայուսակները ևս նորաձև են համարվում: Երբ նորաձև կանայք արձակուրդ են գնում, նրանց նմանատիպ պայուսակ է հարկավոր, որպեսզի ամբողջովին տեղավորվեն բոլոր խնամքի պարագաները:

Մետալիկ և փայլուն պայուսակներ Մետալիկ պայուսակները դրանք նույն 80-ականների նորաձևությունն են: Սակայն, երբ այն համադրվում է գործվածքների հետ, դառնում է առավել նորաձև և ինքնատիպ: Ծոպերով պայուսակներ Ծոպերով պայուսակները այս տարվա նորաձևության գլխավոր միտումն են համարվում: Նմանատիպ պայուսակներ ունեն աշխարհի ամենահայտնի ապրանքատեսակները, ինչպիսիք են`Giorgio Armani, Chanel, Hermēs:
Անի Գևորգյան



