ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 13-ին Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժինների դասախոսներ և ուսանողներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, դասախոսության ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է դասախոսների և ուսանողներ բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը և պետականաշինության գործընթացին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



