Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգում է ԵԽ-ին այդ երկրի անդամակցությունը
ОБЩЕСТВОԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրում մահապատիժը վերականգնելու ծրագրերը կարող են պատճառ դառնալ Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության դադարեցման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հոլթգենը:
«Եթե Թուրքիան մահապատիժը վերականգնի, դա կնշանակի, որ վերջ է տրվում այդ երկրի անդամակցությանը»,- ասել է խոսնակը:
Նա հիշեցրել է, որ ԵԽ անդամ 47 երկրներից ոչ մեկում մահապատիժ չկա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին: «Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել է նա:



