ԵՄ-ին անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվե չի լինելու. Թերեզա Մեյ
ОБЩЕСТВОԵվրամիությունում անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-ասել Է նա BBC-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ Է կատարել Brexit-ին վերաբերող իր խոստումը:
2016 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ բրիտանացի ընտրողների գրեթե 52 տոկոսը քվեարկեց Brexit-ի օգտին, երկրում արշավ սկսվեց երկրորդ հանրաքվեն անցկացնելու համար:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կրկնական հանրաքվեի մասին առցանց-հանրագիրը մի քանի միլիոն ստորագրություն Է հավաքել:
Ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա:
Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:
Ապրիլի 18-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ Է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք Է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում Է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



