Բրիտանացի պահպանողականները կարող են լրացուցիչ 52 պատգամավոր անցկացնել խորհրդարան. հարցում
ОБЩЕСТВО Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որը YouGov սոցիոլոգիական ընկերությունը կազմակերպել Է Times թերթի պատվերով, որն Էլ եւ հրապարակել Է դրա արդյունքները:
Ինչպես ցույց Է տվել ուսումնասիրությունը, թորիները կարող են 382 տեղ գրավել օրենսդիր մարմնի 650-տեղանոց ստորին պալատում: Համեմատության համար նշենք, որ այժմ խորհրդարանում կառավարող կուսակցությունը ներկայացված Է 330 ժողովրդական ընտրյալներով:
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, ընդհակառակը, խիստ կվատացնի իր դիրքերը՝ ընդամենը 179 պատգամավորական մանդատ երաշխավորելով ներկայիս 229-ից:
«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցությունը, հարցման համաձայն, օրենսդիր մարմին կանցկացնի երեք նոր պատգամավորների՝ նրանց թիվը հասցնելով տասի, իսկ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կնվաճի երկու լրացուցիչ մանդատ՝ 56 մանդատներով մնալով խորհրդարանում ներկայացված երրորդ ամենախոշոր խմբակցությունը: Եվս 23 պատգամավորներ կներկայացնեն այլ կուսակցություններ:
Այսպիսով, Պահպանողական կուսակցության այսպես կոչված աշխատանքային մեծամասնությունը, որը հաշվարկվում Է բարդ սխեմայով, ներկայիս 17 պատգամավորական մանդատներից կավելանա մինչեւ տպավորիչ 114:
Ապրիլի 18-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ Է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք Է կայանա ապրիլի 19-ին: Ինչպես սպասվում Է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



