ԻՊ-ի զինյալներն Իրաքում իպրիտ են կիրառել ամերիկացի զինվորականների դեմ
МЕЖДУНАРОДНОЕ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է CBS News-ը:
Թունավոր գազի կիրառմամբ գրոհը տեղի Է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետեւանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան, հաղորդել Է հեռուստաալիքը:
Նշվում Է, որ դա արդեն երկրորդ քիմիական գրոհն Է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ԻՊ-ի զինյալները թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արեւմուտքում տեղի ունեցած մարտերում: Չհաստատված տվյալներով՝ խոսքը վերաբերում Է քլորին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



