Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Քաղաքական ուժերը պատրաստ են հանուն Երևանի մեկնարկող քարոզարշավին

ОБЩЕСТВО

 Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 21-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ը փորձել է պարզել, թե ինչ կարգախոսներով են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջադրված քաղաքական ուժերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության նախընտրական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկի օրը: «Օրենքով սահմանված ժամկետներում կհրապարակենք մեր ծրագիրը, որը կտեղադրվի մեր կայքում»,- ասաց Թադևոսյանը:

Նա նշեց, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առանձին կայք է ունենալու: Թե ինչպես է կայքը կոչվելու, Թադևոսյանը չհստակեցրեց: «Դա էլ կասենք, եկեք ժամանակից առաջ չընկնենք»,- ընդգծեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի  ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ համար Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Երևան ջան, ելք կա» կարգախոսով: «Կարգախոսն արդեն որոշել ենք, իսկ դաշինքի նախընտրական ծրագիրը  կհրապարակենք մոտ օրերս»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

«Ելք» դաշինքն արդեն սկսել է նաև քարոզչական տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Տեսահոլովակում դաշինքի ներկայացուցիչները կատարելու են Երևանի օրհներգ «Էրեբունի-Երևան» երգը: Տեսահոլովակում երգելու է նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում ինչպես կուսակցության կարգախոսը, այնպես էլ նախընտրական ծրագիրը կհրապարակի նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը` ապրիլի 21-ին: Կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց ծրագիրն էականորեն տարբերվում է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում եղած քաղաքական ուժերի ծրագրերից: Կուսակցության գործունեության առանցքում լինելու է Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում սփյուռքահայության նմիջական մասնակցության ապահովումը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ &la quo;Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի առաջին համարն ու քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, ով բոլորովին վերջերս լքել է «Ժառանգություն» կուսակցությունն ու ստեղծել է իր քաղաքական ուժը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»