Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ազատվեք ավելորդ քաշից՝ նույնիսկ երեկոյան և քնած ժամանակ. 5 պարզ միջոց

ЛАЙФ

Med.tert.am-ը գրում է.

Մարդկանց նյութափոխանակությունը միշտ պատրաստ է գործել և մարդը կարող է պարզ հնարքներ կիրառել՝ այն ակտիվ պահելու համար:

Հարկ է հիշել, որ օրվա երկրորդ կեսը շատ կարևոր է՝ հատկապես նիհարել ցանկացողների համար, ուստի անհրաժեշտ է կիրառել որոշ հնարքներ՝ այդ գործընթացն արագացնելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ միջոցներ, որոնք կօգնեն արագ ու հեշտ նիհարել:

1. Ընթրիքի կարևորությունը

Շատերը կարծում են, որ ընթրիքը բաց թողնելով կարելի է ավելի արագ նիհարել, սակայն դա այդպես չէ: Երեկայան չընթրելու դեպքում օրգանիզմը մոտ 10 ժամ ոչ մի օգտակար նյութ չի ստանա, ինչի հետևանքով այն չի սնուցվի, իսկ նյութափոխանակությունը կդանդաղի:

Ընթրելը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար, սակայն հարկավոր է ճիշտ ընթրել.

·         Հարկավոր է ընթրել քնելուց 2 ժամ առաջ:

·         Ընթրիքը պետք է թեթև լինի:

·         Այն պետք է պարունակի մանրաթելեր, վիտամիններ, սպիտակուցներ ու ածխաջրեր:

·         Բացի այդ, հարկավոր է շատ զգույշ լինել աղցաններով սնվելիս, քանի որ երեկոյան ժամերին դրանք շատ ավելի վատ են մարսվում: Ընթրիքի համար շատ հարմար են բանջարեղենային ապուրները, որոնց կարելի է մի փոքր սաղմոն ավելացնել:

2. Կես ժամ տևողողությամբ զբոսանք քնելուց առաջ

Պետք չէ դուրս գալ վազելու և հոգնատանջ լինել: Կարելի է պարզապես զբոսնել սիրելիի, ընկերոջ կամ նույնիսկ տնային կենդանու հետ: Հարկավոր է արագ քայլել և խորը շնչել:

Այս երեկոյան զբոսանքը կօգնի հանգստանալ և լուծել մի շարք խնդիրներ: Հարկ է նաև հիշել, որ սթրեսը նույնպես նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը, իսկ զբոսանքն անմիջապես կհանգստացնի և կազատի լարվածությունից:

3. Տոքսիններից մաքրող տաք լոգանք

Զբոսանքից հետո շատ օգտակար է տաք հանգստացնող ցնցուղ ընդունելը, սակայն շաբաթական մեկ անգամ կարելի է նաև տաք լոգանք ընդունել, որը կօգնի դուրս բերել օրգանիզմից բոլոր վնասակար տոքսինները, կսնուցի մաշկը վիտամիններով ու հանքանյութերով, կթարմացնի ու էներգիա կհաղորդի:

Լոգանքի այս տեսակը, բացի տոքսիններն օրգանիզմից դուրս բերելուց, նաև բուժում է բորբոքումները և նպաստում է նիհարելուն: Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է լոգանքի համար նախատեսված ջրին ավելացնել 100 գրամ կերակրի սոդա, 5 կաթիլ նարդոսի (лаванда) յուղ, 100 գրամ ծովի աղ և մեկ գդալ քերած կոճապղպեղ: Ջրի մեջ հարկավոր է մնալ կես ժամ:

4. Քաշի կորստին նպաստող խոտաբույսային թեյեր

Գոյություն ունեն բազմաթիվ համեղ խոտաբույսային թեյեր, որոնք կարելի է խմել քնելուց առաջ: Այդ ըմպելիքներն այրում են ճարպերը, սնուցում են վիտամիններով և օգնում են հանգստանալ:

·         Հապալասի թեյն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում է հանգիստ քուն:

·         Ուլուն թեյն ունի կապտավուն երանգ ու շատ հաճելի համ: Այն շատ հայտնի է արևելյան երկրներում և օգնում է ազատվել ավելորդ քաշից:

·         Աստղաձև անիսի թուրմը քնելուց առաջ խմելը կօգնի ավելի հեշտ ու արագ քնել: Բացի այդ, օրգանիզմը կսկսի այրել այն ճարպերը, որոնք կուտակվել են ընթրիքի ընթացքում:

·         Վարդի թեյը նույնպես շատ համեղ ու օգտակար ըմպելիք է, որն ավելի հարուստ է հակաօքսիդանտներով, քան կանաչ թեյը, չի պարունակում կոֆեին և հիանալի ըմպելիք է երեկոյան խմելու համար: Բացի այդ, այն օգնում է պայքարել փորկապության դեմ և խուսափել որովայնում տհաճ զգացողություններից:

5. Առողջ ու լիարժեք քուն

Բացի այդ, քաշի կորստին նպաստում է նաև լիարժեք քունը: Գիշերվա ընթացքում մարդու լիմֆատիկ համակարգը դուրս է բերում օրգանիզմից վտանգավոր տոքսինները, ուստի եթե ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացը խանգարվում է, ապա այդ վնասակար նյութերը սկսում են կուտակվել օրգանիզմում՝ թույլ չտալով բնական ճանապարհով ազատվել ավելորդ քաշից:

Առողջ քնի համար սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 20º C-24º C, քանի որ բարձր  կամ ցածր ջերմաստիճանի դեպքում քունն արդեն այդքան օգտակար չի լինի: Բացի այդ, քնելիս հարկավոր է անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները՝ էլեկտրամագնիսական ալիքների վնասակար ազդեցությունից խուսափելու համար: Քնելուց առաջ կարելի է կարդալ որևէ հետաքրքիր գիրք, տրամադրվել և հանգիստ ու խորը քուն մտնել:

Այս պարզ խորհուրդները կօգնեն ավելի լավ հոգ տանել առողջության մասին և բնական ճանապարհով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира