Chanel-ը թարմացրել Է Coco Crush զարդերի հավաքածուն
ЛАЙФ Chanel ֆրանսիական նորաձեւության տունը համալրել Է Coco Crush ոսկերչական զարդերի հավաքածուն: Շարքում հայտնվել են matelasse նախշերով թեւնոցներ ու ականջօղեր: Այդ մասին հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 18-ին ստացել Է«Լենտա.ռու»-ն:
Տեսահոլովակը, որը նվիրված Է հավաքածուի նորացմանը, հրապարակված Է YouTube-ում: Զարդերն արդեն ստացվել են վաճառքում եւ ներկայացված են ֆիրմային խանութներում:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



