Լե Պենը խոստացել Է կասեցնել ներգաղթը Ֆրանսիա
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը խոստացել Է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը, տեղեկացնում է BBC-ն:
«Ես ցանկանում եմ մորատորիում սահմանել օրինական ամբողջ ներգաղթի վրա, որպեսզի կասեցվի այս խելահեղ, չվերահսկվող իրադրությունը, որը մեզ ցած Է տանում»,-ասել Է լե Պենը Փարիզի հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում:
Դրանից հետո, նրա խոսքով, պլանավորվում Է սահմանել ներգաղթին վերաբերող «ավելի կոշտ, ավելի խելամիտ, ավելի մարդասիրական, ավելի վերահսկելի կանոններ»:
Նախընտրական արշավի մեկ այլ մասնակից՝ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, խոստացել Է պահպանել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցությունը եւ ընդսմին ուժեղացնել նրա դերը միավորումում: «Մեզ հարկավոր Է Եվրոպան, եւ մենք կվերափոխենք այն»,-հայտարարել Է Մակրոնը:
Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալների համաձայն, Մակրոնը եւ լե Պենը կանցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 7-ին: Երկրորդ փուլի ֆավորիտը համարվում Է Մակրոնը:
BFMTV ալիքում անցկացված հարցման տվյալների համաձայն, առաջին փուլում նա կհավաքի ձայների 24 տոկոսը, լե Պենը՝ 23 տոկոսը, իսկ պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնը կապահովի ընտրողների 19,5 տոկոսի աջակցությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



