Ֆիյոնը խոստացել Է սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ
МЕЖДУНАРОДНОЕ«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում Է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է "Europe-1" ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով Ֆրանսիան պետք Է անկախ քաղաքականություն վարի: «Դառնալով նախագահ՝ ես մտադիր չեմ նոր սառը պատերազմ թույլ տալ աշխարհում ամենախոշոր միջուկային զինանոցներն ունեցող երկրների, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Ֆրանսիան, վարելով անկախ քաղաքականություն, պետք Է իր ձայնը բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ առաջադրի այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան խուսափել պատերազմից, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այսօր աչքի Է ընկնում անկանխատեսելիությամբ, հետեւաբար այն վտանգավոր Է: Այն վտանգ Է ներկայացնում խաղաղության գո րծի համար, քանի որ անթույլատրելի Է ամենուրեք իրականացնել ռազմական միջամտություններ՝ ղեկավարվելով սոսկ հույզերի պոռթկմամբ, ինչպես այժմ դա անում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-ընդգծել Է Ֆիյոնը:
Պատասխանելով Թուրքիայում կայացած հանրաքվեի վերաբերյալ հարցին՝ Ֆիյոնը նշել Է, թե «անհրաժեշտ Է, որ Ֆրանսիան եւ Եվրոպան գործեն ԱՄՆ-ից անկախ»: «Օգտակար չեմ համարում այն, որ Դոնալդ Թրամփը հապճեպորեն Թայիփ Էրդողանին շնորհավորեց հաղթանակի առթիվ այն դեպքում, երբ այդ քաղաքական գործիչը ոտնահարում Է ժողովրդավարությունն իր երկրում: Թրամփը հ աճախ հանկարծակիորեն եւ անկանխատեսելիորեն փոխում Է դիրքորոշումները, եւ դա մեկ անգամ եւս մատնանշում Է, որ Ֆրանսիան պետք Է անկախ քաղաքականություն վարի»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



