Բույսեր, որոնցից գոնե մեկը պետք է լինի ձեր տանը
ЛАЙФՇատ բույսեր կարողանում են մաքրել տան օդը՝ հավաքելով փոշին, ծուխը, այլ մասնիկներ և առողջության համար վտանգավոր ծանր միացություններ:
Ներկայացնում ենք 6 լավագույն բույսերը, որոնք պետք է ունենաք տանը:
Ալոե

Այս բույսը շատ հարմար է տանը թթվածնի մակարդակի բարձրացման համար:
Այն նաև կլանում է ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և ֆորմալդեհիդը:
Ֆիկուս

Ֆիկուսը շատ հեշտ է խնամել, քանի որ շատ լույս չի պահանջում: Այն արդյունավետ է, երբ բանը հասնում է օդի մաքրմանը ֆորմալդեհիդից: Բայց զգույշ եղեք, եթե փոքր երեխաներ ունեք կամ ընտանի կենդանիներ, քանի որ տերևները կարող են թունավոր լինել:
Բաղեղ

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այս բույսն իր տանը: Այն 6 ժամում օդից վերացնում է տոքսինների 60%-ը:
Քլորոֆիտում

Քլորոֆիտումը կարողանում է ֆոտոսինթեզ անել նվազագույն լուսավորության դեպքում: Այն հրաշալիորեն կլանում է տոքսինները, որոնցից են՝ ֆորմալդեհիդը, ստիրոլը, ածխածնի օքսիդը, նաև Բենզինը: Մեկ բույսն արդյունավետորեն մաքրում է 200 քմ տարածքի օդը:
Սանսավերիա

Սանսավերիան գործնականում չի փչանում, շատ հարմար է տան համար: Շատ կայուն է և քիչ լույս է պահանջում ֆոտոսինթեզի համար: Նաև վերացնում է տոքսինները, շատ հարմար է ննջասենյակի համար, քանի որ գիշերը թթվածին է արտադրում:
Սպատիֆիլում

Սպատիֆիլումը շատ հարմար է օդից քիմիական տոքսինների վերացման համար: Այս բույսն օդից զտում է ֆորմալդեհիդը և տրիքլորէթիլենը:



