8 հումորային, տրամաբանական հանելուկներ, որոնց վրա պետք է «գլուխ ջարդել»
ЛАЙФՇատ քչերը կարող են պատասխանել այս հումորային և տրամաբանական հանելուկներին: Infoman.am-ը առաջարկում է մարզել ձեր ուղեղը:
Հանելուկ 1

Դու ինքնաթիռի օդաչու ես, որը թռչում է Լոնդոնից Բեռլին, Փարիզում վայրէջքով։ Հարց՝ ինչպե՞ս է օդաչուի ազգանունը։
Հանելուկ 2

Մտնում ես մութ սենյակ։ Սենյակում կա՝ գազօջախ, կերոսինային լամպ և մոմ։ Գրպանումդ կա 1 տուփ լուցկի։ Ի՞նչը կվառես առաջին հերթին։
Հանելուկ 3

Գործարարը 10 դոլարով ձի գնեց և վաճառեց 20-ով։ Հետո նա գնեց նույն ձին 30-ով և վաճառեց 40-ով։ Հարց՝ որքա՞ն է գործարարի գումարային եկամուտը այդ երկու գործարքից։
Հանելուկ 4

Ո՞վ է առավոտյան քայլում 4, ցերեկը 2, իսկ երեկոյան 3 ոտքերի վրա։
Հանելուկ 5

Անտառում նապաստակ է։ Անձրև եկավ։ Հարց՝ ինչպիսի՞ ծառի տակ կթաքնվի նապաստակը։
Հանելուկ 6

Իրար դեմ դիմաց մարդիկ են գալիս։ Երկուսն էլ բացարձակ նույնն են (ենթադրենք Չակ Նորիսի կլոններն են)։ Հարց՝ նրանցից ո՞վ առաջինը կբարևի։
Հանելուկ 7

Գտնել սխալ հետևյալ դատողության մեջ.
Կա ինչ-որ սենյակ։ Այնտեղ կա ինչ-որ ատոմ։ Ատոմի գտնվելու վայրը անվերջ մեծ է։ Նշանակում է, որ ատոմը գտնվում է (x, y, z) 0-ին հավասար դիրքում։ Որովհետև 1-ը բաժանած անվերջության վրա = = 0:
Հանելուկ 8

Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։
Պատասխանները՝ ստորև․
Հանելուկ 1
Պատասխան. Քո ազգանունը սիրելի ընթերցող։ Հանելուկը հիմնված է ուշադրության վրա։
Հանելուկ 2
Պատասխան. Լուցկին։ Հանելուկը հիմնված է մարդու մոտ իրավիճակը պարզեցնելու ունակության բացահայտման վրա։
Հանելուկ 3
Պատասխան. 20 դոլար։ Հանելուկը հիմնված է ճիշտ հաշվելու վրա։
Հանելուկ 4
Պատասխան. Մարդը։ Ծնված առաջին տարում՝ 4 ոտքերի վրա, հետո 2, հետո ձեռնափայտով։ Հիշիր այն մասին, որ կյանքը կարճ է, և պետք չէ ձեռները ծալած նստել։
Հանելուկ 5
Պատասխան. Թաց ծառի տակ։ Պարզ հանելուկ, ստուգելու համար, ունի՞ մարդը տրամաբանություն, թե ոչ։
Հանելուկ 6
Պատասխան. Ավելի քաղաքավարին։
Հանելուկ 7
Պատասխան. 1-ը բաժանած անվերջության վրա՝ 0 չէ, այլ անվերջ փոքր մեծություն։
Հանելուկ 8
Պատասխան. Աքլոր – 7 (ծուղ րու ղու)
Շուն – 3 (հաֆ)
Կատու – 4 (միաու)
Ավանակ – 2 (իա)
Ձուկ – 0



