38-ամյա Լեւան Կոբիաշվիլին` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
СПОРТՎրաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լեւան Կոբիաշվիլին ընտրվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպությանկայքը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններում 38-ամյա Կոբիաշվիլին հավաքել է 18 ձայն՝ 3 քվեով գերազանցելով Ռեւազ Արվելաձեին:
Նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2014-ին: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», «Ռուստավիում», Վլադիկավկազի «Ալանիայում», գերմանական «Ֆրայբուրգում», «Շալկեում» եւ «Հերտայում»: Վրաստանի հավաքականի կազմում Կոբիաշվիլին 1996–2011-ն անցկացրել է 100 խաղ՝ խփելով 12 գոլ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



