Չինաստանում մեկնարկել է Մետաքսե ճանապարհի ժառանգությանը նվիրված երիտասարդական ֆորում
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանում մեկնարկել է երիտասարդական ֆորում, որը նվիրված է Մետաքսե ճանապարհի ժառանգությանը։ Այն կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովը։
Ֆորումին մասնակցելու են այն երկրների երիտասարդները, որոնց տարածքով անցել է առասպելական առեւտրային ճանապարհը, այդ թվում Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենիստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Չանշա ու Գուանչժոու քաղաքներում շաբաթվա ընթացքում քննարկվելու է երիտասարդության դերը Մետաքսե ճանապարհի մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման հարցում։ Ֆորումի շրջանակներում, մասնավորապես, ստեղծվելու են հատուկ ուսուցողական ծրագրեր ու սահմանվելու են կրթաթոշակներ։
Մետաքսի մեծ ճանապարհը գործել է Ք․հ 2-րդ դարից սկսած։ Հին ու միջին դարերում այն միացնում էր Արեւելյան Ասիան ու Միջերկրական ծովի երկրները։ Մետաքսի ճանապարհի օբյեկտները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։



