ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ․ Միջուկային պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն տարածաշրջանում ստեղծել է վտանգավոր իրավիճակ, որը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու խաղաղության համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով ԱՄՆ-ն «ստեղծել է վտանգավոր իրավիճակ, որի դեպքում ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել»։ «Դա լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը։
Անցած կիրակի Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեն հայտնել էր Հյուսիսային Կորեայի հրթիռի անհաջող արձակման մասին։ Հարավկորեական զինվորականների տվյալներով Փհենյանը փորձել է անորոշ հիթիռ արձակել Խամգյոն Նամդո նահանգում։ Հրթիռի տեսակը դեռ պարզ չէ, սակայն փորձագետները չեն բացառում, որ դա կարող էր լինել միջին հեռահարության KN-15 բալիստիկ հրթիռը։



