ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել
МЕЖДУНАРОДНОЕԿորեական թերակղզու հարավ - արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
MaxThunder զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 28-ը, մասնակցում են շուրջ հազար ամերիկացի եւ մոտավորապես 500 հարավկորեացի զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 7-րդ օդային բանակի եւ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի տարատեսակ մարտական ինքնաթիռներ:
Զորավարժությունները տեղի են ունենում Կորեական թերակղզու շուրջը իրադրության կտրուկ սրման ֆոնին: Անցյալ շաբաթվա վերջին թերակղզու ափերին Է մոտեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:
Միաժամանակ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ին հնարավոր հարվածի վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



