Ելակը կարող է կանխել մի շարք հիվանդություններ
ФОТОԵլակը հատապտուղների թագուհին է համարվում: Այն առանձնանում է իր օգտակար հատկություններով: Այս փոքրիկ հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պահում են երիտասարդ: Մասնագետները պնդում են, որ այն ամրապնդում է իմունային համակարգը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ելակը նպաստում է լնդերի ամրացմանը, ինչպես նաև անցկացնում է գլխացավը: Սակայն ելակը պետք է ուտել թարմ վիճակում, քանի որ սառեցման ժամանակ այն կորցնում է օգտակար հատկությունները:

Ամեն օր ելակ ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ պլազմային հոմոսիստեինի արտադրությունը, որի թույլատրելիից բարձր մակարդակը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինֆարկտի և կաթվածի առաջացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



