Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Մեր կաշվի վրա ենք զգացել,դրա համար էլ հուզմունքս անթաքույց էր. ինչ կապ ունի Նարե Գևորգյանն ապրիլին զոհված Գոռի հետ

ВИДЕО

«Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ,որ սպասում էի նման արձագանքի: Ճիշտ է՝ չէի սպասում, որ համացանցում ամենուր իմ կատարմանն ու այդչափ դրական արձագանքի կհանդիպեմ, այդպիսի լայն տարածում կունենա, սակայն գիտեի, որ մարդկանց աչքից չի վրիպի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նարե Գևորգյանը՝ անդրադառնալով իր՝ «Մոր երգը զինվորին» հուզիչ կատարմանն ու դրա արձագանքներին:

Նարեի խոսքով՝ իր համար կարևորը երգը մարդկանց հասցնելն էր.

«Շատերն են զանգում ինձ ու ասում՝տեսել ես , թե որքան շատ են դիտումներդ, որքան շատ մարդիկ են իրենց էջերում տարածում, բայց անկեղծ պետք է նշեմ, որ չնայած հաճելի արձագանքներին՝ ՝այնուամենայնիվ,  դիտումներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինձ համար կարևորն այս երգը մարդկանց հասցնելն էր, այն, որ մարդիկ ճանաչեին Գոռ Կիրակոսյանին, ում էլ նվիրված է երգը»:

Այն հարցին՝արդյո՞ք Նարե Գևորգյանն անմիջական կապ է ունեցել հերոս Գոռ Կիրակոսյանի հետ, և հենց այդ կապի պատճառով էլ երգչուհին այդչափ հուզվել է ելույթի ժամանակ,  Նարեն մանրամասնեց.

«Նախ պետք է խոսեմ այդչափ հուզմունքիս պատճառի մասին:Ապրիլյան պատերազմի մասնակից է եղել նաև եղբայրս, ով հերոսի կոչումով բարեբախտաբար վերադարձել է տուն: Աննկարագրելի դժվար ու տանջալի օրեր ենք ունեցել մենք այդ ժամանակ, չէինք կարողանում խոսել, շփվել տանեցիներով, բոլորս մտքով սահմանին էինք: Մի քանի օր եղբորիցս տեղեկություն չունենալուց հետո, ունեցանք սխալ տեղեկություն, թե եղբայրս ծանր վիրավորում է ստացել, և միայն նրա զանգից հետո հասկացանք, որ նրա հետ ամեն բան կարգին է: Կարելի է ասել՝ մեր կաշվի վրա ենք զգացել, դրա համար էլ հուզմունքս անթաքույց էր: Հպարտ եմ, չէ որ հերոսի քույր եմ: Իսկ ինչ վերաբերում է Գոռի ու իմ կապին, ապա պետք է նշեմ, որ մենք եղել ենք նույն մարզից. նա ապրել է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում,մեզ կապող միակ բանը դա է եղել, սակայն մինչ այդ ես Գոռին չեմ ճանաչել: Գոռի ընտանիքի անդամներն եկան մեր տուն ու ինձ առաջարկեցին Գոռի հուշ-երեկոյին ինչ որ երգ կատարել: Եվ հենց այդ երգն էլ կատարեցի,որն ասես դարձավ իմը, ինչի համար անչափ հպարտ եմ»:

Նարեի խոսքով իր՝զինվորներին նվիրված երգերը շարունակական բնույթ են կրելու.

«Ես միշտ ցանկացել եմ ավելի ոգևորող երգեր նվիրել մեր զինվորներին, այդ պատճառով արդեն ձայնագրել եմ «Գնա եղբայր» երգը, որն առաջիկայում տեսահոլովակ կունենա: Այս երգը ևս նվիրվում է մեր հերոսներին, սակայն նրանց, ովքեր ողջ են մնացել և հատկապես Կապանից Թաթուլ անունով հերոսին, ով 24 տարեկան հասակում որպես կամավոր բարձրացել է դիրքեր: Չեմ կարող ասել, որ սրանով կսահմանափակվենք: Զինվորներին միշտ էլ երգեր կնվիրեմ»:

Նարե Գևորգյանը «Իմ փոխարեն» երգը կատարելիս ևս ամեն անգամ հուզվում է,սակայն վսահեցնում է, որ երգն իր անձնական կյանքի հետ որևէ կապ չունի.

«Ես շատ էմոցիոնալ մարդ ու երգչուհի եմ, յուրաքանչյուր պարզ երևույթ կարող է ինձ հուզել: Երգն ինձ հիշեցնում է իմ ընկերներին, ծանոթ մարդկանց ճակատագրերն, ինչից էլ հուզվում եմ: Մեկ անգամ նշել եմ, այս անգամ էլ նշեմ, որ երգի բառեն ինձ հետ բացարձակ կապ չունեն»:

Nare Gevorgyan-ի լուսանկարը:

Խոսելով հեռուստաէկրաներին չերևալու և իր երկարատև լռությունը կոտրելու մասին՝ երգչուհին ասաց.

«Ես շատ անգամներ եմ մերժվել հեռուստատեսությունների կողմից, միայն գումարի  դիմաց են ցանկացել իմ տեսահոլովակները ցուցադրել, ես էլ պատրաստ չեմ եղել դրա համար գումար  հատկացնել: Այսօր հեռուստատեսությունը կարծես զիջում է համացանցին, քանի որ  յուրաքանչյուր նորություն ու տեղեկություն մարդիկ ավելի շատ համացանցից են ստանում: Այնպես որ, այսուհետ այդ խնդրին չեմ հանդիպի և համացանցի շնորհիվ կկարողանամ կիսվել իմ նոր գործերով»:

Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաև անձնական կյանքի մասին.

«Այս պահին բացառապես զբաղված եմ ստեղծագործական գործունեությամբ: Միգուցե դա է պատճառը, որ անձնականումս փոփոխություն չկա, կամ էլ իսկապես չեմ հանդիպել այն տղային, ում ցանկանում եմ տեսնել կողքիս»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана