Արքայազն Հարրիին երկար տարիներ են պահանջվել, որ համակերպվի մոր մահվան մտքին
ОБЩЕСТВО Արքայազն Հարրին մեծ հարցազրույց Է տվել բրիտանական Telegraph հրատարակությանը, որում պատմել Է իր մոր մահվան հետ կապված հոգեբանական խնդիրների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արքայադուստր Դիանան զոհվել Է 1997 թվականի օգոստոսին ավտովթարից՝ թողնելով երկու որդիներին՝ արքայազններ Ուիլյամին եւ Հարրիին:
«Մայրս մահացավ, երբ ես 12 տարեկան Էի, եւ հաջորդ 20 տարում ես հրաժարվեցի իմ բոլոր զգացմունքներից: Այս ամենը բավականին ուժեղ ազդեցություն գործեց ոչ միայն իմ անձնական կյանքի, այլեւ իմ աշխատանքի վրա»,- պատմել Է Հարրին: «Ես այսպես Էի դա հաղթահարում. պարզապես գլուխս մտցնում Էի ավազի մեջ՝ հրաժարվելով նույնիսկ մտածել մայրիկի մասին»,- խոստովանել Է նա:
Արքայազն Հարրին ասել Է, որ կորուստը վերաիմաստավորելուն իրեն դրդել Է եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, որն ասել Է. «Լսի՛ր, դու պետք Է իրոք գլուխ հանես դրանից: Նորմալ չԷ՝ մտածել, թե այս ամենը քեզ վրա չի ազդել»:
«Իսկ հետո (ես) մի քանի զրույցներ ունեցա, եւ անսպասելիորեն այդ ամբողջ վիշտը, որը ես երբեք քննության չեմ ենթարկել, սկսեց դուրս գալ առաջին պլան: Եվ ես հասկացա, որ ընդհանրապես կան բազմաթիվ բաներ, որոնցից անհրաժեշտ Է գլուխ հանել»,- հայտնել Է նա: Իր կյանքի այդ շրջանը թագավորական ընտանիքի անդամը որակել Է «լիակատար քաոսի երկու տարի»:
Արքայազն Հարրին պատմել Է, որ կյանքի դժվարին վիճակից դուրս գալուն իրեն օգնել Է ծառայությունը զինվորականների վերականգնման ստորաբաժանումում, որտեղ նա, մանավորապես, շփվել Է ռազմական հակամարտությունների ընթացքում տուժած վետերանների հետ:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



