Ереван, 25.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Թուրքիան հանրաքվեի արդյունքում դարձել է մասնատված երկիր. Սաֆրաստյան

МЕЖДУНАРОДНОЕ

 Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները սպասելի էին: «Արմենպրես» լրատվական գործակալության սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Եթե վերլուծելու լինենք արդյունները, ըստ տարածաշրջանների, ապա ակնհայտ է, որ Թուրքիայի մեծ քաղաքների բնակչությունը դեմ է քվեարկել այդ փոփոխություններին: Նաև միջերկրածովյան ողջ շրջաններն են դեմ քվեարկել փոփոխություններին: Սա շատ հետաքրքիր է, որը պետք է վերլուծության ենթարկել: Հետաքրքիր է այն, որ Էրդողանը հաղթանակ է տարել Թուրքիայի կենտրոնական շրջաններում, եթե չհաշվենք մայրաքաղաք Անկարան: Եվս մեկ կարևոր գործոն կա. ինչպես սպասվում էր քրդաբնակ շրջանները հիմնականում դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Սաֆրաստյանը:

Ամփոփելով հանրաքվեի արդյունքները` Սաֆրաստյանն ընդգծում է, որ սահմանադրական փոփոխությունները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն: Նրա գնահատմամբ` երկիրը, ըստ էության, բաժանվել է երկու հատվածի: «Այն հանգամանքը, որ հիմնականում մեծ քաղաքների բնակչությունը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, վկայում է այն մասին, որ Թուրքիայի բնակչության այն հատվածը, որն ավելի բարձր կրթական ցենզ ունի ու ապրում է զարգացած պայմաններում, դեմ է փոփոխություններին: Իսկ սահմանադրական փոփոխություններին կողմ են այն շրջանների բնակիչները, րոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ «ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ ձայներ կստանային, եթե «գլխատված» չլիներ քրդամետ ու ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: «Այդ կուսակցության բոլոր առաջնորդները բանտերում են: Եթե այդպես չլիներ, «ոչ»-ի կողմնակիցները վստահաբար ավելի շատ ձայներ կհավաքեին, ինչը բավականին կարևոր նշանակություն կունենար»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ քվեարկությանը մասնակցել են արտասահմանում բնակվող շուրջ 5 միլիոն թուրքեր, որոնց ձայների համար լուրջ պայքար է գնացել: «Այս առումով  սրվեցին Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների հարաբերությունները, որոնք փորձում էին խոչընդոտել, որ Թուրքիայի ղեկավարները այդ երկրներում թուրք ընտրողների շրջանում պայքար տանեն իրենց ձեռնտու պատասխանը ստանալու համար: Սա խոսում է սուր պայքարի մասին, որ տարվեց այդ ընտրողների ձայների համար: Եվ կարող ենք ասել, որ այդ պայքարն ավարտվեց Էրդողանի հաղթանակո, քանի որ մեծ մասամբ  արտասահմանյան թուրքերը կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, և սա նույնպես կարևոր նշանակություն ունեցավ»,- ասաց նա:

Թուրքագետի գնահատմամբ` առաջիկա երկու տարիներին Թուրքիայում լարված կլինի քաղաքական պայքարի առումով, որովհետև պետք է 6-7 հազար նոր օրենքներ ընդունվեն կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարվեն դրանք սահմանադրական նոր կարգերին համապատասխանեցնելու համար: Նրա խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ  քաղաքական խոշոր կուսակցություններից, որոնք ներկայացված են խորհրդարանում, ամենածայրահեղական Պանթուրքիստական Ազգայնական շարժում կուսակցությունը պաշտպանեց Էրդողանին, ինչը վկայում է այն մասին Էրդողանի` միանձնյա  իշխանություն հաստատե լու քաղաքականությունը հենվում է ամենածայրահեղ թուրքական միտումների` պանթուրքիստական միտումների վրա: Սա նշանակում է, որ հետագայում Թուրքիայի քաղաքականությունը ավելի ծայրահեղական միտումներ կստանա, քան մինչ այդ կար:

Եզրափակելով խոսքը` Սաֆրաստյանն ընդգծեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո մեծ են հնարավորությունները, որ մինչև 2029թ. Թուրքիան կապրի Էրդողանի իշխանության ներքո:

Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с Россией