ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ նախագահի կրտսեր որդին Վաշինգտոն կտեղափոխվեն ամռանը. Fox
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի՝ անունը չնշված բարձրաստիճան աշխատակցի:
Այդ աղբյուրի տեղեկությունների համաձայն, տեղափոխությունը կկայանա այն բանից հետո, երբ 11-ամյա Բերին, որը հաճախում Է Էլիտար մասնավոր դպրոց, ուսումնական տարին կավարտի իր համար սովորական միջավայրում: Սպիտակ տուն ժամանելը մի քանի ամսով հետաձգելու Մելանիայի մտադրությունը, որպեսզի Բերոնն ուսումնական տարին ավարտելու հնարավորություն ունենա, ավելի վաղ հաստատել Էր նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփն ինքը, որի պաշտոնակալությունը տեղի Է ունեցել հունվարի 20-ին:
Իր հերթին NBC հեռուստաալիքը ճշտել Է, որ Մելանյան եւ Բերոնը, ինչպես սպասվում Է, գլխավոր նախագահական նստավայր (գտնվում Է Վաշինգտոնի Փենսիլվանիա-ավենյու 1600 հասցեում) կժամանեն «հունիսից հետո»: Վկայակոչելով անունները չնշված աղբյուրներ՝ NBC-ն նշել Է, որ Մելանյան ներկայում ակտիվորեն մասնակցում Է Սպիտակ տան բնակելի հարկաբաժինների համար կահույք ընտրելուն: Առայժմ Մելանյան եւ Բերոնը մնում են Հուդզոնի ափին գտնվող քաղաքում, որտեղ բնակվում են Trump Tower երկնաքերի փենթհաուսում:
Ի դեպ, Բերոնը կդառնա անցած ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի առաջին որդին, որն ապրելու Է Սպիտակ տանը: Վերջին անգամ նախագահի մայրաքաղաքային նստավայրը միայն 1963 թվականին Է տեսել պետության ղեկավարի որդուն: Այն ժամանակ նա ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զավակն Էր՝ Ջոն Քենեդի Կրտսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



