Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանությունը հարցաքննության Է կանչել երեք ամսական «ահաբեկչին». Guardian
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական մանկիկին, որի պապիկը սխալվել Է այցագրի հարցաթերթիկը լրացնելիս եւ նշել, որ երեխան կապված Է ահաբեկչական գործունեության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական The Guardian թերթը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, Հարվի Քենիոն Քեռնսը պետք Է մեկներ իր կյանքում առաջին անդրծովյան ճանապարհորդության՝ թռչեր Օռլանդո, Ֆլորիդայի նահանգ, սակայն նրա պապը՝ 62-ամյա Փոլ Քենիոնը, սխալմամբ «այո» Է նշել՝ թոռնիկի փոխարեն պատասխանելով «Ձգտու՞մ եք արդյոք կամ արդեն առնչություն ունե՞ք ահաբեկչական գործունեության, լրտեսության, սաբոտաժի կամ ցեղասպանության հետ» հարցին:
Դրա հետեւանքով երեխային մերժել են այցագիր տալու հարցում: Բացի դրանից, նրան հարցաքննության են կանչել ԱՄՆ-ի դեսպանատուն, եւ Փոյնթոնից (Չեշիրի կոմսություն) Լոնդոն ուղեւորությունը տեւել Է տասը ժամ՝ ավելի, քան Մանչեսթերից Օռլանդո թռիչքն ինն ու կես ժամում: Ինչպես նշել Է Քենիոնը, իր թոռնիկը դեսպանատանն իրեն լավ Է պահել եւ ոչ մի անգամ լաց չի եղել:
«Ես չԷի կարողանում հավատալ, որ նրանք չեն տեսել, որ դա պարզապես սխալմունք Էր, եւ որ երեք ամսական երեխան չի կարող որեւԷ մեկին վնաս պատճառել»,- հավելել Է պապը:
Մանի որ տղան չի կարողացել այցագիր ստանալ մինչեւ մեկնելու օրը, նրա ծնողներն ստիպված են եղել գնելու նոր տոմսեր, ինչն ընտանիքի վրա 3 հազար ֆունտ Է նստել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



