Իսրայելում հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ
МЕЖДУНАРОДНОЕ Իսրայելում ապրիլի 17-ին հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի ակցիան սկսվել Է պաղեստինյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո, որն Իսրայելում դատապարտված Է ցմահ ազատազրկման:
Ինչպես նշել Է Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչ Իսսա Կարակեն, հացադուլ են հայտարարել շուրջ 1300 պաղեստինցի դատապարտյալներ, նրանց թիվը կարող Է աճել:
«Պաղեստինցի կալանավորների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունում ակցիայի մասնակիցների թիվը գնահատում են 1500:
Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի տվյալներով՝ իսրայելական բանտերում պահվում են շուրջ 7 հազար պաղեստինցիներ:
Մարգան Բարգուտին 2004 թվականին Իսրայելի դատարանի կողմից ցմահ ազատազրկման Է դատապարտվել հինգ մարդու սպանության համար, ինչպես նաեւ 40 տարվա բանտային կալանքի՝ մահափորձի համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



