Էրդողանը խոսել է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցման ժամկետներից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո կառավարման նախագահական համակարգն ուժի մեջ կմտնի 2019թ.-ին` նախագահական ընտրություններից հետո, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Էրդողանի` ընդունված սահմանադրական փոփոխությունները մեծ նշանակություն ունեն երկրի զարգացման համար:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին այս տարի գրանցվել է մասնակցության բավականին բարձր ցուցանիշ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող 55,3 միլիոն քաղաքացիների 84 տոկոսը:
52 մլն 465 հազ. 971 քվեաթերթիկներից 51 մլն 322 հազ. 138-ը համարվել են վավեր:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:



