Արգենտինայում դինոզավրի ձու են գտել
МЕЖДУНАРОДНОЕԱրգենտինայի հարավային Նեուկեն նահանգում դինոզավրերի մի քանի ձու են գտել: Դրանք 70 մլն տարեկան են: Այս մասին գրում է Теlam-ը:
Դրանց ներսում դինոզավրերի էմբրիոնի մնացորդներ են մնացել: Նեուկենի մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի ղեկավար Կաուդիա Դելյա Նեգրան ասել է, որ այս գտածոն հսկայական նշանակություն ունի գիտնականների համար:
Դինոզավրերի բույնը պատահմամբ գտել է տեղի հովիվներից մեկը, դեռեւս մի քանի տարի առաջ, բայց գտածոյի մասին միայն հիմա են հայտնել:
Մասնագետների խոսքով՝ սա առաջին նման գտածոն չէ այս նահանգում: 1977 թվականին նույնպես գիտնականները հնագույն կենդանիների մնացորդներ էին գտել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



