Հնդկաստանի երեք օդանավակայաններում տագնապ է հայտարարվել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված
МЕЖДУНАРОДНОЕՀնդկական Մումբաի, Չեննաի եւ Հայդարաբադ քաղաքների միջազգային օդանավակայանները տագնապ են հայտարարել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանների ծառայությունները, ինչպես նաեւ անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել:
Նշվում է, որ Մումբաիի ոստիկանությունը մի կնոջից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ստացել, ով գրել է, թե ռեստորանում լսել է վեց տղամարդկանց զրույցը՝ նշված ուղղություններով օդանավերը միաժամանակ գրավելու մասին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Օդանավակայաններում հակաահաբեկչական խմբեր են տեղակայված, ձեռնարկվել են անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Ավիաընկերություններն ուղեւորներին խորհուրդ են տալիս ավելի վաղ ժամանել օդանավակայններ եւ կատարել անվտանգության ուժերի հրահանգները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



