Բունդեսվերն օրական 4.5 հազար կիբերգրոհ է հետ մղում
ОБЩЕСТВОԲունդեսվերն ստիպված է օրական 4.5 հազար կիբերգրոհ հետ մղել, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է DW-ն:
Նրա խոսքով՝ Բունդեսվերի IT համակարգերը կոտրելուն ուղղված այդ գրոհների մեծ մասն իրականացվում է վարակված սարքավորումների միջոցով: Որոշ դեպքերում խոսքն ավելի բարդ գրոհների, այսպես կոչված՝ APT գրոհների (նպատակային գրոհներ) մասին է:
Նախարարը նշել է, որ նման դեպքերում զինվորական IT մասնագետներն իրավունք ունեն միայն դիմակայել հաքերների գրոհներին, ոչ թե պատասխան գրոհ իրականացնել: Նա նաեւ նշել է, որ երբեմն շատ բարդ է պարզել, թե ով է կանգնած այդ գրոհների հետեւում:
Նախարարը նաեւ ընդգծել է տեխնիկական սարաքվորումնեի արդիականացման կարեւորությունը: «Մենք աշխատում ենք 80-ականների ռադիոկայաններով, որոնք անհապաղ պետք է փոխել, նաեւ՝ դրանք հաքերներից պաշտպանելու համար», - ասել է ֆոն դեր Լյայենը՝ ավելացնելով, որ դրա համար կպահանջվի առնվազն 5 մլրդ եվրո:



