Ֆրանսիական հատուկ ծառայությունը նախազգուշացրել է նախագահի թեկնածուներին նրանց սպառնացող վտանգի մասին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը նախազգուշացրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին այն մասին, որ նախընտրական ժամանակահատվածում նրանց լուրջ վտանգ է սպառնում ծայրահեղականների կողմից: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ նախազգուշացումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահի բոլոր թեկնածուներին անցած շաբաթ: Ընդ որում՝ հետախուզական ծառայությունը նախազգուշացրել է, որ հարձակումները կարող են ուղղված լինել ոչ միայն անձամբ թեկնածուների դեմ, այլև նրանց նախընտրական շտաբների դեմ: Միևնույն ժամանակ ներքին հետախուզությունը համապատասխան նամակներ է ուղարկել նաև ոստիկանական ծառայություններին, որոնք պատասխանատու են թեկնածուների անվտանգության համար:
Ներքին անվտանգության գլխավոր վարչության կարծիքով՝ «սպառնալիքը լուրջ է և ակնհայտ»:
Le Journal Du Dimache-ի տվյալներով՝ հակաահաբեկչական պայքարի համար պատասխանատու Փարիզի դատախազությունը «նախնական հետաքննություն է սկսել ստեղծված իրավիճակի առնչությամբ»: Դատախազությունը նաև գլխավորել է նախագահի թեկնածուների ներկայիս գործողությունը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անց է կացվելու ապրիլի 23-ին, իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին:



