Չելսիի դարպասապահը վնասվածք է ստացել և բաց կթողնի Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը
СПОРТ«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք արտագնա հանդիպումը:
Այս մասին հայտնում է «HLN»-ի լրագրող Քրիստոֆ Թերերը՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Բելգիացի դարպասապահը կոճի վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին: Վերականգնման ժամկետների մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում: Լոնդոնյան թիմի դարպասը կպաշտպանի Ասմիր Բեգովիչը, որն այս մրցաշրջանում իր առաջին հանդիպումը կանցկացնի ԱՊԼ-ում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



