Թուրքական Դիարբեքիրում հանրաքվեի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել. 2 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԵրկու մարդ է զոհվել երկրում ընթացող կառավարման նախահագական համակարգի անցման վերաբերյալ սահմանադրական հանրաքվեի ժամանակ թուրքական Դիարբեքիր շրջանի գյուղերից մեկում քաղաքացիների երկու խմբի միջև տեղի ունեցած փոհրաձգության հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ընտրատեղամաս հյուրընկալած դպրոցի մոտ գտնվող փողոցում: Նախնական վարկածով՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել քաղաքացիների տարբեր խմբերի քաղաքական հայացքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայում սկսվել է կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն:
Հանրաքվեին 167140 ընտրատեղամասերում կքվեարկի Թուրքիայի 55,3 միլիոն քաղաքացի:
Նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություններն ավելի վաղ հավանության է արժանացրել Թուրքիայի խորհրդարանը և ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել փոփոխությունների նախագծի դեմ՝ հայտարարելով, որ դա կբերի նախագահի իշխանության ամրապնդմանն առանց որևէ վերահսկողության:
Փոփոխությունների ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Կվերացվի վարչապետի պաշտոնը: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համապատասխան:
Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան նույն օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:



