Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում վանդալիզմի համար ձերբակալվածների կան
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի Լոս Տեկեսի քաղաքապետ Ֆրանսիսկո Գարսեսը հաղորդել է քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ վանդալիզմի համար 30 մարդու ձերբակալության մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Գարսեսը նշել է, որ անկարգություններն ու կողոպուտը սադրել են ընդդիմադիրները, որոնք մարդկանց կոչ են արել փողոց դուրս գալ:
«Նրանք չորեքշաբթիից ավերում են հանրային ենթակառուցվածքները, փակում Միրանդա նահանգի մայրաքաղաքի փողոցները, անվտանգության ուժերը, սակայն, արդեն վերահսկում են իրադրությունը»,- Գարսեսին է վկայակոչում Universal պարբերականը:
Վենեսուելայում ցույցեր են անցկացվում ապրիլի 4-ից: Դրանք սկսվել են Գերագույն դատարանի որոշումից հետո, որով սահմանափակվում են ընդդիմադիր ազգային վեհաժողովի իշխանությունը: Որոշումն ավելի ուշ չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունը: Ընդդիմության վերջին տվյալներով՝ ցույցերի ընթացքում 6 մարդ է զոհվել:



