Ֆրանսիայում հացահատիկի արտում հարյուր մետրանոց օգնության խնդրանք է հայտնվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացի ագարակատերը հացահատիկի արտում հսկայական HELP գրություն է ստեղծել, որպեսզի ուշադրություն գրավի երկրում գյուղատնտեսության աղետալի վիճակի հանդեպ, գրում է The Local պարբերականը։
63-ամյա Ժակ Ֆորթենը օգնության խնդրանքի համար հատկացրել է հինգ հեկտար տարածքով արտ՝ Տուր քաղաքից ոչ հեռու։ Լայնությունը կազմում է 100 մետր, իսկ բարձրությունը 48 մետր։ Տառերը լավ նկատելի են օդանավերից։
Ֆորթենի խոսքով այդ գրությունը հավաքական աղետի ազդանշան է՝ բոլոր ագարակատերերի անունից։ «Նորմալ չէ ապրել ամսական 350 եվրոյով, երբ ամեն օր աշխատում ես,- բացատրում է նա, վկայակոչելով վիճտվյալները , ըստ որոնց յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացի ագարակատեր այդ գումարից էլ քիչ է վաստակում,- Ոմանք չեն դիմանում։ Մյուսները ինքնասպան են լինում»։
Ֆորթենը ուզում է, որ այդ խնդրին ուշադրություն դարձնեն քաղաքական գործիչները , որոնք մասնակցելու են նախագահական ընտրություններին։ «Ես հույս ունեմ, որ նրանք կույր չեն ու կկարդան այս հուսահատության ճիչը»,- ասում է նա։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։ Հիմնական թեկնածուներն են համարվում Էմանուել Մաքրոնը, Ֆրանսուա Ֆիյոնը ու Մարին Լը Պենը։



