Իրանի նախագահի թեկնածուների ցուցակում ավելի քան 1600 մարդ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԻրանում ավարտվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Իրանի ՆԳՆ հրապարակած վերջին տվյալների համաձայն` 5 օր տևած գրանցումների արդյունքում թեկնածուի վկայական է ստացել 1636 մարդ, որոնց թվում` 1499 տղամարդ և 137 կին:
Վերջին գրնցվողներից են եղել Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուրբաթ նախընտրական պայքարին են միացել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին և «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքը ներկայացնող Էբրահիմ Ռայիսին: Ինչպես ակնկալվում է, հիմնական պայքարն ընթանալու է նրանց միջև:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահական թեկնածուների շարքում գրանցվել է նաև երկրի նախկին ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը:



