Սուրբ Զատիկ. ինչպե՞ս զարդարել սեղանը եւ տունը
ФОТОԱռաջինը, բնականաբար, ցորենն է, որի մեջ շարում են ներկված հավկիթները: Դա պետք է նախապես աճեցնել տարայի մեջ՝ ցորենը լցնելով բամբակի վրա եւ պարբերաբար ջրելով, սակայն եթե չեք հասցրել անել դա, հոգ չէ, Զատկի նախօրեին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դրանցից եւ գնել:

Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով եւ հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով եւ ճուտիկներով:

Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:

Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:










