Մանրամասներ «Եվրատեսիլ-2017»-ին Արծվիկի բեմական ելույթի մասին
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Առաջին Ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնում են, որ մայիսի 9-ին կյաանալիք «Եվրատեսիլ-2017»-ին Արծվիկը Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք-վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթի բեմադրության հեղինակն էր:
Սաշա Ժան-Բապտիստի խոսքով՝ ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից եւ տեմբրի գեղեցկությունից, երբ առաջին անգամ հնարավորություն է ունեցել լսելու եվրատեսիլյան երգը: «Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը եւ անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,- նշեց նա՝ հավելելով, որ սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:
Արծվիկի հետ բեմում պարողները կլինեն Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



