Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
СПОРТՀեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես փոխանցում «Արմենպրես»-ը, շաբաթվա խորհրդանշական հավաքականում «մակունիանցիներ»-ից ընդգրկվել է միայն Մխիթարյանը:
ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը բելգիական «Անդերլեխտ»-ի հետ: Իր թիմի կազմում միակ գոլը խփեց Մխիթարյանը:
ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանում սա Հայաստանի հավաքականի ավագի 4-րդ գոլն էր:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



